National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.05.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 4

Մայիսի 15-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ մայիսի 15-ի հերթական նիստում քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Սամվել Ֆարմանյանի, Խոսրով Հարությունյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի հիմնական նպատակը անգործունակ ճանաչված անձանց իրավունքների առավել համապարփակ եւ համակողմանի պաշտպանությունն է: Սահմանվում է, որ քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննարկի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացու ներկայությունը պարտադիր է, եթե նրա մասնակցությունը դատական նիստին վտանգ չի ներկայացնում քաղաքացու կամ այլ անձանց կյանքի կամ առողջության համար կամ քաղաքացու առողջական վիճակը չի խոչընդոտում դատական նիստին նրա մասնակցությանը: Իսկ եթե դատական նիստին քաղաքացու մասնակցությունը վտանգ է ներկայացնում քաղաքացու կամ այլ անձի կյանքի կամ առողջության համար, կամ քաղաքացու առողջական վիճակը խոչընդոտում է դատական նիստին, գործը քննվում է քաղաքացու գտնվելու վայրում:

Պատգամավորները քննարկել են նաեւ Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Արմեն Ռուստամյանի, Թեւան Պողոսյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի հեղինակած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հանրաքվեի մասին» գործող օրենքն ընդունվել է 2001թ-ին, որից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, սակայն դրանք չեն առնչվել առաջարկվող փոփոխություններին: Պատգամավորը տեղեկացրել է, որ օրենքում առաջարկվում է մեծացնել այն ժամկետը, որն անհրաժեշտ է հանրաքվեի նշանակման եւ անցկացման համար: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ եթե գործող օրենքով այն նախատեսում էր 45-60 օր, առաջարկում են այն փոխել 55-65 օր:

Օրենքի նախագծում հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դրվելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների քարոզչության համար հավասար պայմանների ապահովմանը:

Օրենքի նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Փոխնախարարը մանրամասն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին, նշել նախագծերի անհրաժեշտությունն ու հրատապությունը:

Օրենքի նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբիկ Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Թեւան Պողոսյանի, Արծվիկ Մինասյանի, Էդմոն Մարուքյանի եւ Միքայել Մանուկյանի հեղինակած «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին» նախագիծը :

Համահեղինակ Արծվիկ Մինասյանը նշել է, որ առաջարկվող որոշումը հնարավորություն է տալիս ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կատարած մեծածավալ աշխատանքը վերածել գործադրվող քաղաքականության՝ մեծացնելով կատարվող աշխատանքի արդյունավետությունը: Պատգամավորը կարեւորել է ՀՀ գազամատակարարաման համակարգի ներուժի ամբողջական իրացման եւ համակարգի զարգացման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների մշակումն ու գործադրումը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, հանրության, տնտեսական միավորների եւ պետության համար հուսալի, վստահելի եւ առավել մատչելի դարձնել մատուցվող ծառայությունները, խթանել տեխնոլոգիական նորարարությունները եւ էներգախնայաղությունը, ընդլայնել գազամատակարարման համակարգի ծառայություններից օգտվողների շրջանակը եւ գազասպառման ծավալները, նպաստել երկրի կայուն զարգացմանը: Ըստ նրա` նշված խնդիրների լուծման գործում ԱԺ-ի անմիջական մասնակցությունն իրացնելու համար առաջարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին վերապահել քննարկումներ իրականացնելու եւ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունով առաջարկվող մոտեցումները (ներառյալ ԱԺ-ում եզրակացության քննարկումների ժամանակ արված առաջարկությունները) կյանքի կոչելու լիազորությամբ: Պարոն Մինասյանը վստահեցրել է, որ որոշումը հնարավորություն է տալու բարձրացված խնդիրների լուծման համար անհրաժեշտության դեպքում օգտվել նաեւ փորձագիտական ծառայություններից:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կառավարության ներկայացրած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ այս նախագծի նպատակն է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնց արդյունքում ոլորտը կարգավորող լիազորված մարմինների միջեւ կիրականացվի գործառույթների հստակ տարանջատում, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում: Ըստ փոխնախարարի` այն կարգավորիչ դաշտի նկատմամբ կունենա դրական ազդեցություն` նպաստելով քաղաքացիական ավիացիայի ոլորտում ծավալվող իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը: Պարոն Ավետիսյանը նշել է նաեւ, որ նախագծով ոլորտի կառավարման համակարգի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվում է գործառույթների տարանջատում: Նախագծով հավաստագրման գործընթացի թափանցիկության եւ արդյունավետության ապահովման նպատակով նախատեսվում են համապատասխան փոփոխություններ ՀՀ-ում առեւտրային օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագրման ոլորտում:

Օրակարգի հաջորդ` «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի տարածք «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական իրերի ներմուծման եւ շուկայահանման գործընթացում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությամբ: Ըստ նրա` օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ տարածք հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ ու ոսկերչական իրեր ներմուծող մի շարք ընկերությունների կողմից բարձրացված խնդիրների լուծման պահանջով, քանի որ վաճառքի խթանման քաղաքականության համաձայն` որոշակի ժամանակաշրջանում ապրանքային տեսականին փոխանակվում է նոր տեսականիով, եւ չվաճառված հին ապրանքատեսակները վերադարձվում են արտադրողին: Նրանք պատճառաբանում են, որ հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցների ու ոսկերչական իրերի վրա հայկական տարբերանիշի առկայությունը փչացնում է ապրանքի արտաքին տեսքը, խոչընդոտում է այդ իրերի՝ ինչպես ՀՀ-ում իրացմանը, այնպես էլ ապրանքների վերադարձման գործընթացին:

«Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը եւս քննարկվել է հանձնաժողովի այսօրվա նիստում: Այն ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Փոխնախարարի հիմնավորմամբ` օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Թափոնների մասին» ՀՀ գործող օրենքում առկա թերությունների եւ չլուծված հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ: Ըստ նրա` օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել վտանգավոր թափոններ առաջացնողների կողմից թափոնների անձնագրերի, գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության եւ թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաեւ գործող օրենքում օգտագործվող որոշ հասկացությունների սահմանումներն ու օրենքով կարգավորման ենթակա թափոնների տեսակների շրջանակը:

Քննարկման ներկայացված բոլոր նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի նիստում քննարկման էր դրված նաեւ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:



13.05.2024
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գոր...

13.05.2024
Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահում...

13.05.2024
Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը
Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեություն...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկույցում փաթեթի համահեղինա...

13.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող նախագծին
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 13-ին քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարա...

13.05.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում կհրավիրվի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am